«Ծաղկունք»-ից հետո դու՝

Ավելի հստակ կհասկանաս քեզ

Կբացահայտես՝ ինչն է ձևավորում քո ինքնագնահատականը, ներքին քննադատությունն ու կրկնվող արձագանքները։

Կվերականգնես կապը քեզ հետ

Կսովորես ավելի լավ ճանաչել ու ընդունել զգացմունքներդ, մարմնիդ ազդակներն ու իրական կարիքները։

Կկառուցես ավելի ամուր ներքին հենարան

Կսկսես ընտրություններ անել ոչ թե համեմատությունից, վախից կամ ուրիշների գնահատականից, այլ սեփական արժեքի ավելի կայուն զգացումից։

Արդյո՞ք սա քեզ համար է Ծանոթանալ մասնագետներին

Ընտրեք «Ծաղկունք» դասի փաթեթը

Առաջին հիմնադիրների շրջանը կմեկնարկի 15.08.2026 - Հասանելի է միայն 10 տեղ

Բազային

Հիանալի մեկնարկ նրանց համար, ովքեր ցանկանում են ինքնուրույն անցնել ծրագիրը։

✓ Բոլոր վիդեոդասերի հասանելիություն✓ 21-օրյա աշխատանքային տետր (օրագիր)
49.000դրամ
Ընտրել Բազային պլանը

Հիմնական

Ավելի խորը ներգրավվածություն և աջակցություն ծրագրի ընթացքում։

✓ Բոլոր վիդեոդասերի հասանելիություն✓ 21-օրյա աշխատանքային տետր (օրագիր)✓ Ուղիղ եթերներ (Live Sessions)✓ Հետադարձ կապ RESET օգնականից
79.000դրամ

Նախավաճառքից հետո արժեքը կլինի
99.000 դրամ

Ընտրել Հիմնական պլանը

Պրեմիում

Առավելագույն արդյունքի համար՝ անհատական ուղեկցմամբ։

✓ Բոլոր վիդեոդասերի հասանելիություն✓ 21-օրյա աշխատանքային տետր (օրագիր)✓ Ուղիղ եթերներ (Live Sessions)✓ Հետադարձ կապ RESET օգնականից✓ 3 անհատական հանդիպում մասնագետների հետ
129.000դրամ

Նախավաճառքից հետո արժեքը կլինի
149.000 դրամ

Ընտրել Պրեմիում պլանը

7 օր՝ որոշելու համար · ամբողջական վերադարձ · առանց լրացուցիչ վճարների

Միացիր «Ծաղկունք»-ին, դիտիր առաջին դասը և կատարիր առաջին տնային առաջադրանքը՝ հասկանալու համար՝ արդյոք ծրագիրը համապատասխանում է քեզ։

Եթե ծրագրի մեկնարկից սկսած 7 օրացուցային օրվա ընթացքում որոշես չշարունակել, պարզապես գրիր մեզ` [email protected]հասցեով։ Մենք կվերադարձնենք ծրագրի համար վճարած ամբողջ գումարը՝ առանց պահումների կամ լրացուցիչ վճարների։

Վերադարձի հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 21-ը՝ ժամը 23։59-ը ներառյալ։

Դեռ պատրաստ չե՞ս միանալ ամբողջ ծրագրին

Սկսիր ինքնուրույն աշխատանքից՝ ձեռք բերելով «Ծաղկունք» 21-օրյա աշխատանքային տետրը։

Ձեռք բերել միայն 21-օրյա աշխատանքային տետրը
Ամենակարևոր պատասխանները՝ մինչև միանալը

Հաճախ տրվող հարցեր

Ես արդեն աշխատել եմ հոգեբանի հետ կամ մասնակցել եմ ինքնազարգացման ծրագրերի․ «Ծաղկունք»-ն ի՞նչ նոր բան կտա ինձ։

«Ծաղկունք»-ը նախատեսված է նաև այն կանանց համար, ովքեր արդեն աշխատել կամ աշխատում են հոգեբանի հետ կամ մասնակցել են ինքնաճանաչման այլ դասընթացների, բայց ցանկանում են ավելի նպատակային անդրադառնալ սեփական արժեքին, ինքնավստահությանը և ներքին հենարանին։

Ծրագիրը չի սահմանափակվում ընդհանուր խորհուրդներով։ Յուրաքանչյուր դաս և առաջադրանք օգնում է աշխատել այն հարցի հետ, որն արդիական է քեզ համար տվյալ պահին։ Այդ պատճառով նույն նյութերին հետագայում վերադառնալիս կարող ես դրանք կիրառել արդեն մեկ այլ իրավիճակի կամ խնդրի նկատմամբ։

Վիդեոդասերը և աշխատանքային նյութերը քեզ հասանելի են մնում անժամկետ, ուստի կարող ես վերադառնալ ծրագրին նաև այն ավարտելուց հետո։

«Ծաղկունք»-ը թերապիա՞ է և կարո՞ղ է փոխարինել անհատական հոգեթերապիային։

Ոչ։ «Ծաղկունք»-ը ինքնաճանաչման և զարգացման ծրագիր է և չի փոխարինում անհատական հոգեթերապիային։

Ծրագրում կիրառվում են հոգեբանական և քոուչինգային գործիքներ, սակայն այն նախատեսված չէ տրավմատիկ փորձառությունների կամ հոգեկան առողջության խնդիրների խորքային թերապևտիկ մշակման համար։

Պրեմիում փաթեթը ներառում է երեք անհատական հանդիպում մասնագետների հետ։ Մինչ հանդիպումները մենք կճշտենք քո ակնկալիքներն ու աշխատանքի նպատակը, որպեսզի ընտրենք քո կարիքին համապատասխան մասնագետին և աշխատանքի ձևաչափը։

Եթե քեզ անհրաժեշտ է հենց հոգեթերապիա, գրիր մեզ [email protected] հասցեով՝ անհատական խորհրդատվության համար։

Աշխատանքի և ընտանիքի հետ կհասցնե՞մ մասնակցել․ շաբաթական որքան ժամանակ է անհրաժեշտ։

Ծրագրի տեսադասերն ու առաջադրանքները կարող ես կատարել քեզ հարմար ժամերին։ Յուրաքանչյուր նոր դասի բացվելուց հետո կունենաս նվազագույնը 4 օր՝ տեսանյութը դիտելու, առաջադրանքը կատարելու և սեփական եզրահանգումները գրանցելու համար։

Ընդհանուր շաբաթական ծանրաբեռնվածությունը մոտ 3–4 ժամ է։ Տեսադասերը կարող ես անցնել սեփական տեմպով, իսկ ուղիղ հանդիպումներն անցկացվում են նախապես հայտարարված ժամերին։

Ի՞նչ կլինի, եթե չկարողանամ մասնակցել ուղիղ հանդիպմանը։ Կլինի՞ ձայնագրություն։

Ոչ։ Ուղիղ հանդիպումները չեն ձայնագրվում, քանի որ դրանց ընթացքում մասնակիցները կարող են կիսվել անձնական և զգայուն տեղեկություններով։

Եթե բաց թողնես հանդիպումը, կկարողանաս շարունակել դիտել վիդեոդասերը և կատարել ծրագրի առաջադրանքները։ Եթե նախապես ուղարկել ես քո հարցը, կապվիր RESET օգնականի հետ՝ տեղեկացնելով, որ չես մասնակցել հանդիպմանը, և պատասխանը կստանաս գրավոր տարբերակով։

Կարո՞ղ եմ վճարել մաս-մաս։

Այո։ Մաս-մաս վճարման համար կարող ես օգտվել Rocket Line-ից։

Որքա՞ն ժամանակ հասանելի կլինի ծրագիրը։

Գնման պահին ներառված վիդեոդասերը և աշխատանքային նյութերը կմնան հասանելի քո անձնական հաշվում անժամկետ։

Ուղիղ հանդիպումները ներառված են միայն այն շրջանի ընթացքում, որի համար գրանցվել ես։ Ծրագրի ավարտից հետո նոր ուղիղ հանդիպումները ավտոմատ չեն ավելանում։

Եթե հետագայում ցանկանամ կրկնել ծրագիրը, կարո՞ղ եմ առանձին գնել ուղիղ հանդիպումների մասնակցությունը։

Այո։ Եթե հետագայում ցանկանաս կրկին անցնել ծրագիրը ուղիղ հանդիպումների աջակցությամբ, կարող ես առանձին ձեռք բերել միայն ուղիղ հանդիպումները՝ տվյալ պահին գործող արժեքով և տեղերի առկայության դեպքում։

Ե՞րբ ընտրել Պրեմիում փաթեթը։

Պրեմիում փաթեթն ընտրիր, եթե խմբային աշխատանքից բացի ցանկանում ես մասնագետների անհատական ուշադրությունը և հնարավորություն՝ աշխատելու հենց քո կոնկրետ իրավիճակի շուրջ։

Փաթեթը ներառում է երեք անհատական հանդիպում քո ընտրած մասնագետի կամ մասնագետների հետ։ Պրեմիում փաթեթն ընտրելու դեպքում RESET թիմը կկապվի քեզ հետ՝ հասկանալու քո ակնկալիքները և յուրաքանչյուր հանդիպման համար ընտրելու համապատասխան նպատակը։