«ԾԱՂԿՈՒՆՔ» · ՆԱԽԱՎԱՃԱՌՔԸ ՄԵԿՆԱՐԿՎԵԼ Է

Քո կյանքի նոր փուլը սկսվում է այստեղ

«Ծաղկունք»ինքնագնահատականի և ինքնաճանաչման ծրագիր

Սա պարզապես դասընթաց չէ, սա RESET է։

քաոս

կառուցվածք

կասկած

վստահություն

ինքնաքննադատություն

ներքին հենարան

ավտոմատ ռեակցիա

գիտակից ընտրություն

Քեզ հետ աշխատելու է փորձագետների թիմ, ովքեր կօգնեն հասկանալ քո ինքնագնահատականի հիմքը, բացահայտել ներքին բլոկներն ու այն գործընթացները, որոնք ազդում են քո ինքնընկալման վրա։

Դու կվերականգնես կապը մարմնի և էմոցիաների հետ, կվերակառուցես ինքնագնահատականը, կձևավորես ներքին հենարան և ներքին կայունություն։

Դու կունենաս հնարավորություն տեսնել ինքնագնահատականը Selected Modeling-ի հիմնադիր Անիտայի աչքերով։

ԾԱՂԿՈՒՆՔԻ Էքսպերտները

Հոգեբանություն • Մարմին • Ինքնագիտակցում • Կանացիություն

Մենք միավորել ենք 4 էքսպերտների՝ ստեղծելու ամբողջական փորձ, որտեղ հոգեբանությունը, ինքնագիտակցումը և կանացիությունը միավորվում են մեկ տարածքում։

Տեսնել ավելին
default image

Աննա Թովմասյան

Քոուչ • Մենթոր • Նեյրոգրաֆիկայի մասնագետ

default image

Հեղինե Խաչատրյան

Հոգեբան • Քոուչ • Գրող

default image

Անիտա Ամիրաղյան

Մոդել • Selected Modeling-ի հիմնադիր

default image

Նվարդ Եթարյան

Ֆիզիոլոգ-հոգեբան

Չորս փուլ

«Ծաղկունք»

Այստեղ դու կստանաս այնպիսի աշխատող գործիքներ, որոնք կօգնեն ոչ միայն հասկանալ ինքդ քեզ, այլ նաև փոխել քո մտածելակերպը, զգացողությունները և քո նույնատիպ առօրյան։
Սա հնարավորություն է դառնալու ավելի վստահ, հոգեպես ավելի հանգիստ ու ավելի լիարժեք։

01 — ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՀԻՄՔԸ

Քո ճանապարհը սկսվում է ամենակարևոր կետից՝ քեզնից։ Այս փուլում դու կհասկանաս՝ ինչպես է ձևավորվել քո ինքնագնահատականը, որտեղից են գալիս ներքին կասկածները և ինչպես սկսել կառուցել ավելի ամուր ներքին հենարան։

2 թեմային քննարկում2 լայվ հանդիպումԻնքնառեֆլեքսիաՆերքին Ինտեգրում

02 — ԱՐՏԱՔԻՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ՆԵՐՔԻՆ ՀԵՆԱՐԱՆ

Այս փուլում կխոսենք ինքնագնահատականի, արտաքին գնահատականի և կնոջ ներքին աշխարհի մասին։
Իրական փորձի միջոցով կբացահայտենք արտաքին գեղեցկության, ինքնընկալման և ներքին հենարանի կարևոր կապը։

1 թեմային քննարկումԻրական փորձ և անձնական պատմությունԻնքնագնահատականի և մարմնի ընկալման թեմաներՆերքին հենարանի և ինքնընդունման կարևորություն

03 — ՄԱՐՄԻՆ • ԷՄՈՑԻԱ • ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆ

Այս փուլում դու կսովորես հասկանալ մարմնի, էմոցիաների և ինքնագնահատականի կապը։
Կհասկանաս՝ ինչպես է մարմինը պահում լարվածությունը, ինչպես են ձևավորվում ինքնաքննադատությունն ու ներքին անհանգստությունը, և ինչպես ստեղծել ավելի ապահով ներքին վիճակ։

2 թեմային քննարկում2 լայվ հանդիպումՇնչառական և մարմնական պրակտիկաներ

04 — ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ

Այս փուլում դու կաշխատես քո ինքնագնահատականի հետ ավելի խոր մակարդակում՝ մարմնի, մտքերի, էմոցիաների և ներքին ինքնության միջոցով։ Դասի ընթացքում կսովորես ճանաչել դեստրուկտիվ մտքերը, վերականգնել կապը քեզ հետ և ձևավորել ավելի ամուր ներքին հենարան։

2 թեմային քննարկում1 լայվ հանդիպումԳործնական վարժություններ 4 մակարդակներով

ԿԱՆԱՆՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Անընդհատ սովորում եմ, զարգանում, ինձ վրա աշխատում… բայց երբ պետք է
իրական քայլ անեմ, կանգ եմ առնում։ Մտածում եմ՝ դեռ պատրաստ չեմ, դեռ
իդեալական պահ չէ։ Միշտ թվում է, որ պետք է ավելի լավը դառնամ, նոր սկսեմ»։

Ե․Մ․ 37 տ

«Ամենացավոտը՞։ Երբ քեզ դեռ “փոքր աղջկա” պես են վերաբերվում, մինչ դու
ներսում արդեն հոգնել ես ամեն ինչ միայնակ տանելուց։
Ու երբեմն պարզապես ուզում ես, որ ինչ-որ մեկը լսի քեզ՝ առանց դատելու, առանց
խորհուրդներ տալու։ Որ հասկանաս՝ մենակ չես»։

Մ․Ա 29 տ

«Փոքրուց լսել եմ՝ “աղջիկը մենակ չի կարող”, “շատ փող աշխատելը աղջկա համար
չէ”։ Հիմա մեծացել եմ, բայց այդ ձայները դեռ գլխումս են։
Սխալվելու վախ կա։ Չգիտեմ՝ ճիշտ տեղո՞ւմ եմ, թե՞ ոչ։ Ուզում եմ, որ մարդիկ ինձ լուրջ
վերաբերվեն, ոչ թե որպես “հարմար մարդու”»։

Լ․Ա 34 տ

«Վերջին ամիսներին զգում եմ, որ կանգ եմ առել։ Ուզում եմ զարգանալ, բայց չեմ
հասկանում՝ որն է հաջորդ քայլը։ Ժամանակը գնում է, իսկ էներգիան կարծես չի
հերիքում նույնիսկ իմ սեփական նախագծերի համար»։

Ա․Ն․ 29 տ

«Հոգնել եմ մարդկանց քննադատությունից ու այն զգացումից, որ բոլորը պետք է ցույց
տան՝ ինչն է իմ մեջ սխալ։ Երբ ինձ վրա ուշադրություն չեմ դարձնում, թվում է՝ կանգ
եմ առնում։ Էներգիա տվող բաները քիչ են մնացել։
Բայց հիմա փորձում եմ հավատալ, որ հենց ցավից էլ սկսվում է աճը։ Ու ամենաշատը
ուզում եմ կողքիս լինեն մարդիկ, ովքեր կհասկանան, ոչ թե կդատեն»։

Ս․ Հ․ 32 տ

«Բոլորը սովորեցնում էին ամուսնանալ, երեխա ունենալ… բայց ոչ ոք չէր ասում՝
ինչքան ծանր կարող է լինել այդ պատասխանատվությունը։ Ոչ ոք չէր պատրաստում
մեծ կյանքին։
Հիմա փորձում եմ ինքս ինձ հավաքել՝ դիսցիպլինա, յոգա, մեդիտացիա, առողջ
ռեժիմ։ Ու ամենաշատը ուզում եմ մեկ բան՝ ներքին ազատություն։ Զգալ, որ կարող եմ
ապրել իմ կյանքը՝ առանց վախի, առանց ինձ փոքրացնելու»։

Ա․ Ա 31 տ

Հիմա գուցե դու առաջին անգամ հասկացար,

որ մենակ չես։

— Անանուն խոստովանություն

Կիսվիր քո պատմությամբ անանուն

Իմ պատմությունը սկսվում է նրանից, որ…

Ուղարկել անանուն
Արի սկսենք այսօր Վերադարձ դեպի էություն