— ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Դադարիր լինել քո թշնամին
ու սկսիր լինել քո հենարանը

Ինքնագնահատականը ինքդ քեզ գովելու կամ ուրիշներին վերևից նայելու մասին չէ։ Ինքնագնահատականը այն վերաբերմունքն է, որը դու ցուցաբերում ես ինքդ քո հանդեպ։

Քո ինքնագնահատականը քո ներքին իրականությունն է

Մոռացիր երկար-բարակ խոսքերն ու բարդ տերմինները։ Ինքնագնահատականը քո իրական ներքին աշխարհն է՝ այն, ինչը չես կարող ծածկել շպարով, հաջողությամբ կամ ուրիշների հավանությամբ։

Եթե ինքնագնահատականը ցածր է, դու հաճախ ապրում ես «գոյատևման ռեժիմով»` անհանգստանում ես, նախանձում, դժվարությամբ որոշումներ ընդունում, հանդուրժում քո հանդեպ վատ վերաբերմունքը և երբեմն ինքդ խանգարում քո հաջողություններին։

Այս ուղեցույցը կախարդական հաբ չէ։ Այն վերածրագրավորման սկիզբ է։ Տարիներով արմատացած փորձը փոխելու համար անհրաժեշտ է ժամանակ, կանոնավորություն և փոքր ու գիտակցված քայլեր։

Ընտրիր միայն 1–2 կետ և փորձիր կիրառել կյանքում գոնե մեկ շաբաթ։ Հետո՝ կամաց-կամաց, ներդրու մնացածը։
— 6 ՔԱՅԼ ԴԵՊԻ ՆԵՐՔԻՆ ՀԵՆԱՐԱՆ

Փոխիր ինքդ քո նկատմամբ վերաբերմունքը

01

Բացահայտիր քո ներքին քննադատին

Քո գլխավոր թշնամին հաճախ այն ձայնն է, որը գլխումդ կրկնում է՝
«Դու էլի ձախողեցիր» ․․․ «Նա այնքան լավն է, իսկ դու՝ ոչ» ․․․

ՓՈՔՐ ՊՐԱԿՏԻԿԱ

2–3 օր պարզապես գրի առ քո մտքերը բառացի՝ առանց դրանց գնահատական տալու։ Նպատակը բացասական ինքնախոսակցությունը ենթագիտակցությունից դուրս բերելն է և տեսնելը, թե իրականում ինչ ես ասում քեզ։

02

Առանձնացրու փաստերը զգացմունքներից

Ցածր ինքնագնահատականը ստիպում է, որ զգացմունքները որոշեն քո արժեքը։
«Ես ինձ անհաջողակ եմ զգում» միտքը հաճախ վերածվում է «Ես իրականում անհաջողակ եմ» համոզմունքի։

ՓՈՔՐ ՊՐԱԿՏԻԿԱ

Նման մտքի պահին կանգ առ։ Թուղթը բաժանիր երկու սյունակի կամ օգտագործիր հեռախոսի նոթատետրը։ Գրի առ փաստը ու քո մեկնաբանությունը։ Հիշիր՝ փաստը մի բան է, քո գնահատականը՝ լրիվ ուրիշ։ Մեկ սխալը չի որոշում, թե դու ով ես։

Փաստեր

«Ես ուշացա հանդիպումից»։

«Քննությունը ձախողեցի»։

«Նա ինձ մերժեց»։

Իմ մեկնաբանությունները

«Ես անպատասխանատու եմ»։

«Ես հիմար եմ»։

«Ես գրավիչ չեմ»։

03

Հավաքիր քո հաջողությունների փաստերը

Ցածր ինքնագնահատական ունեցող ուղեղը վատ փաստաբանի նման հավաքում է միայն քո դեմ ապացույցները։ Քո խնդիրը ավելի օբյեկտիվ դառնալն է և տեսնելը, թե ինչ ձեռքբերումներ ունես արդեն։

ՓՈՔՐ ՊՐԱԿՏԻԿԱ

Ամեն երեկո գրի առ երեք բան, որ քեզ մոտ ստացվել է։ Ժամանակի ընթացքում թղթի վրա կտեսնես ոչ միայն քո կարողությունները, այլ նաև առաջընթացդ։ Դրանք կարող են լինել ամենափոքրիկ քայլերը՝ ցանկացած բան, օրինակ՝

«Համեղ ընթրիք պատրաստեցի»։
«5 կմ քայլեցի»։
«Ավարտեցի հաշվետվությունս»։
04

Սահմանիր սահմաններ

Եթե բոլորին ասում ես «այո»՝ վախենալով մերժել, քեզ հաղորդում ես՝
«Ուրիշների շահերն իմ հարմարավետությունից կարևոր են»։ Սա սպանում է ինքնագնահատականը։

ՓՈՔՐ ՊՐԱԿՏԻԿԱ

Սկսիր փոքր քայլերից։ Հաջորդ անգամ ավտոմատ «այո»-ի փոխարեն ժամանակ վերցրու մտածելու համար։ Եթե չգիտես ինչպես մերժել, կարող ես օգտագործել ներքևում նշված տարբերակները։
Դու պարտավոր չես արդարանալ։ Քո ժամանակն ու էներգիան արժեք ունեն։

«Պետք է նայեմ իմ գրաֆիկը, հետո պատասխան կտամ»։
«Ցավոք, այս անգամ չեմ կարող»։
«Միանգամից չեմ կարող պատասխանել պետք է մտածեմ»։
05

Դադարիր քեզ համեմատել ուրիշների հետ

Դու հաճախ քո ներքին խնդիրները համեմատում ես ուրիշների արտաքին պատկերի հետ։ Սոցիալական ցանցերը հատկապես ստեղծում են մի իրականություն, որը ամբողջական չէ։

ՓՈՔՐ ՊՐԱԿՏԻԿԱ

Գիտակցաբար սահմանափակիր սոցիալական ցանցերում անցկացրած ժամանակը։ Երբ քեզ բռնում ես համեմատելու մտքի վրա, հարցրու․ «Այս համեմատությունն ինչպե՞ս է օգնում ինձ ավելի լավը դառնալ»։ Եթե պատասխանը «ոչ մի կերպ» է, դա սովորություն է, որից պետք է ազատվել։

Քեզ համեմատիր միայն քո երեկվա տարբերակի հետ։
06

Սովորիր լսել քո ցանկությունները

Եթե սովոր ես անընդհատ հարցնել՝ «ի՞նչ ես կարծում», «ի՞նչ անեմ», հնարավոր է՝ թուլացել է քո ներքին կայունության զգացողությունը կամ կտրվել ես սեփական ցանկություններից։

ՓՈՔՐ ՊՐԱԿՏԻԿԱ

Ընդունիր որոշումներդ ինքնուրույն և իրականացրու մինչև վերջ։ Յուրաքանչյուր նման քայլ մարզում է քո վստահության մկանը։ Սկսիր փոքր որոշումներից, օրինակ՝

Ի՞նչ ուտել ընթրիքինԻ՞նչ հագնելԻ՞նչ ֆիլմ դիտել
«Ծաղկունք»

Այս ծրագրում խորը աշխատանք է տարվելու ոչ միայն քո ինքնագնահատականի, այլ նաև ինքնընկալման և ներքին հենարանի կառուցման համար։

Կբացահայտես ներքին թաքնված մեխանիզմները ու կգիտակցես, թե որտեղից է գալիս քո անկայունությունը։
Կունենաս Միտք ․ Զգացմունքներ․ Մարմին
ամբողջական համակարգի ընկալում։
Կստեղծես քո նոր իրականությունը՝ ազատ արտաքին ազդեցությունից և սպասումներից։
Նախավաճառքը բաց է։ Այս առաջարկով հասանելի է ընդամենը 10 տեղ։