Օնլայն
25Սեպ

Մեր վախերը հարաբերություններում

Գնված դասը հասանելի կլինի 1 օր

Խոսնակ(ներ)՝ Reset House of Essence

Անվճար

Ներառված դասեր ՝ 1
Ավարտված է
Մեր վախերը հարաբերություններում

Դասընթացի մասին

Հարաբերություններում մենք ոչ միայն կապ ենք ստեղծում մարդու հետ, այլև բերում ենք մեր կարիքները, սպասումները, նախկին փորձը և վախերը։ 



Այս 90 րոպեների ընթացքում կհասկանաս՝ ինչ է տեղի ունենում մեր ներսում, երբ հարաբերություններ ենք ստեղծում, մտերմանում, կապվում կամ վախենում կորցնել։ 


Այս Live - ի ընթացքում կխոսենք 3 կարևոր թեմայի մասին 

  • Հարաբերությունների տեսակներ
     Ի՞նչպիսի կապեր ենք ստեղծում և ինչո՞վ են դրանք տարբերվում։ Կփորձենք հասկանալ, թե ինչպես կարող են տարբեր լինել մեր հարաբերություններում ձևավորվող կապերը, ինչ ենք փնտրում այդ կապերում և ինչու նույն իրավիճակին տարբեր մարդիկ կարող են շատ տարբեր կերպ արձագանքել։ 
  • Հարաբերությունների փուլեր
     Ինչպե՞ս է հարաբերությունը զարգանում, փոխվում և անցնում տարբեր փուլերով։ Կանդրադառնանք այն փոփոխություններին, որոնք տեղի են ունենում հարաբերության ընթացքում՝ մտերմությունից և կապվածությունից մինչև փոփոխություններ, դժվարություններ և հարաբերության նոր փուլեր։
  • Վախեր հարաբերություններում 
    Ի՞նչն է մեզ վախեցնում մտերմության, կապվածության, կորստի կամ մերժման մեջ։ Կխոսենք այն վախերի մասին, որոնք կարող են ակտիվանալ հարաբերություններում, և կփորձենք հասկանալ՝ ինչու երբեմն այն, ինչ ամենաշատն ենք ուզում՝ մտերմությունը, միաժամանակ կարող է նաև վախեցնել։


    Լive-ը  վարում է Նվարդ Եթարյանը՝ Ֆիզիոլոգ-հոգեբան, ով 10 տարվա մասնագիտական փորձ ֆիզիոլոգիայի ոլորտում և 4 տարվա փորձ հոգեբանության ոլորտում։
    Նվարդը իր մոտեցմամբ օգնում է մարդկանց վերագտնել կապը սեփական մարմնի, զգացմունքների և ներքին ներդաշնակության հետ։

    Քո հարցը նույնպես կարող է դառնալ դասի թեմա

            Live-ի ընթացքում կարող ես Նվարդին ուղղել քեզ հետաքրքրող հարցը կամ ներկայացնել քո իրավիճակը։

            Եթե նախընտրում ես հարցդ չտալ հանդիպման ընթացքում, կարող ես այն նախապես ուղարկել՝

                [email protected]

            Նվարդը կանդրադառնա քո հարցին լիովին անանուն ձևով։

Ինչ կսովորես այս դասից

Դասից հետո ավելի հստակ կպատկերացնես՝  

  • ինչպիսի կապեր ենք ստեղծում հարաբերություններում, 
  • ինչ փուլերով կարող է անցնել հարաբերությունը, 
  • ինչ վախեր կարող են ակտիվանալ մտերմության և կապվածության ժամանակ, 
  • ինչպես կարող են մեր վախերը ազդել հարաբերություններում մեր վարքի և ընտրությունների վրա։

Ներառված դասեր

Ավարտված է

Խոսնակ(ներ)՝

Reset House of Essence

Հեղինակ