Սկիզբ
19:30
Կապ քո կանացի կողմի հետ։ Այն կնոջ, որ ապրում է քո ներսում։
Խոսնակ(ներ)՝ Reset House of Essence
Անվճար
Ներառված դասեր ՝ 1Դասընթացի մասին
Երբևէ մտածե՞լ ես՝ ինչպիսի կին ես դու իրականում։
Ոչ թե այն կինը, ինչպիսին քեզ սովորեցրել են լինել։
Ոչ թե այն, ինչից քեզ սպասում են։
Ոչ թե այն, ինչ «ճիշտ» է համարվում։
Այլ այն կինը, որին դու ներսում զգում ես, բայց գուցե դեռ ամբողջությամբ չես ճանաչում։
Այս հանդիպման ընթացքում կխոսենք՝
- Ինչպե՞ս է ձևավորվել քո պատկերացումն այն մասին, թե ինչպիսին պետք է լինի կինը
Մեր պատկերացումները հաճախ ձևավորվում են շատ վաղուց՝ ընտանիքից, շրջապատից, հարաբերություններից, մշակույթից, մեզ ասված խոսքերից ու այն կանոններից, որոնցով սովորել ենք ապրել։
Կփորձենք հասկանալ՝ ո՞ր պատկերացումները իսկապես քոնն են, իսկ որոնք պարզապես վերցրել ես ճանապարհին։
- Ի՞նչն է այսօր քեզ խանգարում լինել այն կինը, ինչպիսին քեզ ներսում զգում ես
Կնայենք այն սահմանափակումներին, որոնք կարող են ազդել քո ընտրությունների, վարքի, հարաբերությունների և ինքնադրսևորման վրա։
Որտե՞ղ ես քեզ թույլ տալիս լինել այնպիսին, ինչպիսին կաս, իսկ որտե՞ղ ես քեզ պահում կամ սահմանափակում։
- Ի՞նչ կողմեր ես քո մեջ չզարգացրել կամ չես թույլ տվել դրսևորվել
Հնարավոր է՝ քո մեջ կան ցանկություններ, հետաքրքրություններ կամ կարողություններ, որոնց համար մինչ այսօր բավարար տարածք չի եղել։
Հանդիպման ընթացքում կփորձենք նկատել նաև դրանք։
- Ինչպե՞ս ես դրսևորվում կյանքի տարբեր ոլորտներում
Մենք նույն կերպ չենք ներկայանում մեր կյանքի բոլոր ոլորտներում։
Հարաբերություններում կարող ես քեզ մեկ կերպ դրսևորել, աշխատանքում՝ մեկ այլ, ընկերական միջավայրում՝ այլ կերպ։
Կնայենք՝ որտեղ ես քեզ ավելի ազատ զգում, որտեղ ես քեզ սահմանափակում և ինչու է այդ տարբերությունը առաջացել։
Եվ սա միայն զրույց չի լինելու
Live-ի ընթացքում միասին անելու ենք տարբեր ինքնաճանաչողական վարժություններ, որոնք կօգնեն ոչ միայն մտածել այս թեմաների մասին, այլև տեսնել քո սեփական օրինաչափությունները։
Հանդիպման ընթացքում դու կսկսես ձևավորել նաև փոքր, իրատեսական քայլեր, որոնք կարող ես կիրառել հաջորդ մեկ շաբաթվա ընթացքում։
Նպատակը մեծ ու միանգամից փոփոխություն պահանջելը չէ։
Այլ սկսելն է՝
ավելի լավ հասկանալ քեզ, նկատել այն կողմերը, որոնք սահմանափակել ես, և փոքր քայլերով ավելի մոտենալ այն կնոջը, ինչպիսին ուզում ես լինել։
Ինչ կսովորես այս դասից
Այս Live-ից հետո կարող ես ավելի հստակ հասկանալ՝
- ինչից է ձևավորվել քո պատկերացումն այն մասին, թե ինչպիսին պետք է լինի կինը,
- որոնք են իսկապես քո ցանկությունները, իսկ որոնք՝ ուրիշներից վերցրած պատկերացումներ,
- որտեղ ես քեզ ազատ դրսևորում, իսկ որտեղ՝ սահմանափակում,
- քո ներսում որ կողմերին դեռ չես տվել զարգանալու և դրսևորվելու հնարավորություն,
- ինչու ես կյանքի տարբեր ոլորտներում քեզ տարբեր կերպ դրսևորում,
- որտեղ և ինչում կարող ես քեզ նորովի բացահայտել,
- ինչ փոքր քայլերով կարող ես առաջիկա շաբաթվա ընթացքում սկսել փոխել ներկան։
Եթե զգում ես, որ քո ներսում կա մի կին, որին դեռ ամբողջությամբ չես բացահարտել՝ այս հանդիպումը քեզ համար է։
«Կապ քո կանացի կողմի հետ․ այն կնոջը, որ ապրում է քո ներսում»
Գրանցվիր և միացիր Հեղինեյի հետ հանդիպմանը։
Ներառված դասեր
Առաջիկա դասԽոսնակ(ներ)՝

Reset House of Essence
Հեղինակ